Աստծո կանչը
Օգոստոսի 15
Պետք է խրախուսեմ ձեր ընթացքը: Դուք պատիժ այլևս չեք կրի անցյալում գործած ձեր մեղքերի համար: Ընդունեք Իմ Խոսքերը, որ հաղորդվեցին ձեզ ամեն օր` տարեսկզբից սկսած. և ամեն ինչ արեք` ինչպես Ես եմ ասում: Ես ձեզ ճանապարհի ուղղություն եմ ցույց տալիս: Բայց դուք չկարողացաք հնազանդվել Ինձ ամբողջովին:
Ես ծրագիր ունեմ, որը միայն այս ձևով կարող է ի հայտ գալ և իրագործվել: Շատ հազվադեպ են գտնվում երկու միակամ հոգիներ, որոնք ցանկանան միայն Իմ Կամքը կատարել և կամենան միայն Ինձ ծառայել: Միությունը հրաշագործ է:
Ես ձեզ արդեն ասել եմ, որ ցանկանում եմ գործածել ձեզ: Արդեն վաղուց Իմ աշխարհը Իմ իրավասության տակ կլիներ, եթե Իմ ծառայության տակ լինեին` այսպիսի Երկու Հոգիներ: Միշտ` «Երկու, երկու»: